Նիկոլ Փաշինյանի թիրախում Ալեն Սիմոնյանն ու Տիգրան Ավինյանն են. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Որքան մոտենում է իշխող կուսակցության համագումարը, այնքան ՔՊ-ականները լարված ու նյարդային են դառնում, մանավանդ՝ վարչության անդամի թեկնածուները։ Համագումարին ընտրվելիք նոր վարչության անդամները, կարելի է ասել, ապահովագրելու են իրենց՝ հաջորդ ընտրություններին ցուցակում կայուն տեղի և հետագայում էլ պաշտոնի կամ մանդատի տեսքով: Նա հակված է երիտասարդ ու հնազանդ կադրերով փոխարինել կուսակցության վետերաններին: Ասում են, որ առաջին շարքերում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Սակայն ՔՊ-ում վստահ են, որ նրանք ընտրվելու են, ուստի Փաշինյանի մունետիկները ակտիվ քարոզչական աշխատանք են տանում, որ նրանք գոնե հնարավորինս քիչ ձայն ստանան։ Տիգրան Ավինյանի հարցում Փաշինյանը միշտ է զգուշավոր եղել՝ նա անհնազանդներից է: Իսկ Ալեն Սիմոնյանի հարցում ՔՊ-ականները դժվարանում են ասել, թե ինչով է առաջնորդի ոչ բարեհաճությանն արժանացել, չէ որ անմնացորդ ծառայել է նրան»: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
