Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Սերժ Սարգսյանի գործով քննիչն ազատվել է պաշտոնից. «Հրապարակ»

285
Չորեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2025 թ., 09:00
Սերժ Սարգսյանի գործով քննիչն ազատվել է պաշտոնից. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Երբ Արթուր Նահապետյանն այս տարվա մարտին նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, լուրեր տարածվեցին, որ այդ պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցած թեկնածուներից մեկը՝ ՀԿԿ քննիչ Արտաշես Մաիլյանը պատրաստվում է ազատվել աշխատանքից, քանի որ նոր նախագահի հետ չի ցանկանում աշխատել։
Կոմիտեից այդ ժամանակ հերքեցին լուրերը՝ հայտարարելով, թե Մաիլյանը շարունակում է աշխատել։ Երեկ տեղեկացանք, որ մոտ 2 ամիս առաջ Մաիլյանն, այնուամենայնիվ, աշխատանքից ազատման դիմում է գրել ու հեռացել։

Մինչ այս պահը նա դեռեւս որևէ տեղ չի աշխատում: Ըստ ամենայնի, կզբաղվի փաստաբանությամբ, ինչով զբաղվում են պաշտոնաթող քննիչները, դատախազները, դատավորները: Հիշեցնենք, որ Արտաշես Մաիլյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով քննիչն է եղել»: