«Իհարկե գնալու եմ Սրբազանի դատին»․ Սպարտակ Ղուկասյան
![]() «Չե՞ն վախեցրել ձեզ այս քայլով. որ տնային կալանքից դուրս գաք, էլի գնալո՞ւ եք Սրբազանի դատին»,- հարց ուղղվեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին՝ դատական նիստից առաջ: Սպարտակ Ղուկասյանը պատասխանեց․ «Իհարկե գնալու եմ, ումի՞ց պիտի վախենամ, իրենք պետք է վախենան, մենք վախենալու բան չունենք»։ Հիշեցնենք, օրեր առաջ, երբ որդուն ձերբակալել էին, Վարդան Ղուկասյանն ասել էր. ««Դե ես գիտեի, որ այդպես պիտի լինի, որովհետև երբ եպիսկոպոսի (Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի-խմբ.) դատին գնաց, մասնակցեց, ինձ մարդիկ ասեցին, թե «պարոն Ղուկասյան, իրեն կկալանավորեն»: Ասի՝ ինչի՞, բա՝ էդպես է: Ու չէի հավատում, ճիշտն ասած, իրոք չէի հավատում, բայց էսօր ցայտուն երևաց, որ շատ հիշաչար մարդկանց հետո գործ ունենք: Ուղեղիս մեջն էլ չի մտնում, թե ինչի համար, ոնց»»: Հիշեցնենք՝ օրեր առաջ Սպարտակ Ղուկասյանին ձերբակալել էին շորթման մեղադրանքով: Դատարանը որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառել էր երկամսյա տնային կալանքը։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
