Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Մենք այդքան խելք չունենք, որ փամփուշտ էլ չենք կարող արտադրե՞լ»․ Վարդան Ղուկասյան

277
Երեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2025 թ., 11:00
«Մենք այդքան խելք չունենք, որ փամփուշտ էլ չենք կարող արտադրե՞լ»․ Վարդան Ղուկասյան

«Եթե այսօր հովվին կամ քաղաքականությունից հեռու մարդուն հարցնեք, թե հայ ժողովրդին ի՞նչ է պետք, կասեն՝ հայ ժողովրդին պետք է զենք՝ ռազմական արդյունաբերություն»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում, ասել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

«Ուրեմն մենք այդքան հետամնաց ենք, այդքան խելք չունենք, որ փամփուշտ էլ չենք կարող արտադրե՞լ։ Ի՞նչն է պատճառը»,-ընդգծել է Ղուկասյանը՝ նշելով, որ այսօր ՀՀ-ում զենք չեն արտադրում, չնայած նրան, որ այսքան գիտական պոտենցիալ, ինստիտուտներ ու համալսարաններ կան։ «Այսինքն հայ ժողովուրդը չի՞ մտածում իր ապագայի, իր երկրի համար։ Զարմանում եմ, թե ինչի չեն անում»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում այսօր Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստն է: Նա մեղադրվում է նախկին պաշտոնավարման ժամանակ հողամասեր ապօրինի օտարելու մեջ:

Վարդան Ղուկասյանի ճեպազրույցը