Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրած քննիչ Հրաչյա Մուշեղյանը կալանավորվել է
![]() «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ նախկին քննիչ, «Մարտի 1»-ի քննչական խմբի նախկին ղեկավար Հրաչյա Մուշեղյանը, որն այժմ փաստաբանական գործունեություն է իրականացնում, օրերս կալանավորվել է: Ըստ մեղադրանքի՝ Հրաչյա Մուշեղյանը 2023 թվականի օգոստոսի 12-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հարբած՝ ոչ սթափ վիճակում՝ (ալկոհոլի պարունակությունը արտաշնչած օդի մեջ 0.803 միլիգրամ) վարելով «FORD FUSION 1.6 ECOBOOST» մակնիշի ավտոմեքենան Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայով՝ Փափազյան փողոցի կողմից դեպի Վրացական փողոց տանող ուղեմասով և հասնելով Կոմիտասի պողոտա, տեխնիկական տեսակետից թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների պահանջներին հակասող գործողություններ, այն է՝ տվյալ ճանապարհահատվածում, իրականացրել է իր վարած ավտոմոբիլի ընթացքի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում՝ ավտոմոբիլը դուրս բերելով հանդիպակաց երթևեկելի ուղեմաս՝ կատարելով ձախակողմյան երթևեկություն, բախվել է այդ ուղեմասով ուղիղ երթևեկող Անդրանիկ Առաքելյանի վարած ավտոմեքենային, ինչի հետևանքով Առաքելյանը ստացել է մարմնական ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
