«Անվտանգային, ռազմական սպառնալիքներն այս պահին շատ ցածր են»․ Քրիստինե Գրիգորյան
![]() «Բնականաբար, սպառնալիքներ կան, բայց զուտ անվտանգային, ռազմական սպառնալիքները շատ ցածր են՝ մի քանի ամիսների համեմատությամբ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ արտաքին հետախուզության պետ Քրիստինե Գրիգորյանը։ «Սպառնալիքներ կան մեր ժողովրդավարության նկատմամբ, այսինքն՝ դրանք չպիտի թերագնահատել, որովհետև ժողովրդավարությունը մեր շարժման տեմպը, ռեժիմն ու գաղափարախոսությունն է, դրա նկատմամբ ռիսկերը, սպառնալիքները մեծամասամբ հիբրիդային սպառնալիքներ են, որոնք պետք է տեսնենք և հասցեագրենք մեր ամենօրյա աշխատանքում»,- նշել է Գրիգորյանը։ Արտաքին հետախուզության պետն ընդհանրական պատասխան է տվել այն հարցերին, թե ո՞ր երկրներից են գալիս ժողովրդավարության սպառնալիքները և որո՞նք են դրանք։ «Ժողովրդավարության նկատմամբ սպառնալիքները չեն գալիս մեկ պետությունից կամ մեկ դերակատարից։ Իսկ թե որոնք են այս պահին սպառնալիքները, մենք իրավամբ գնահատում ենք, որ ռազմական սպառնալիքները շատ ցածր են, որը մեծամասամբ կապված է օգոստոսի 8-ին նախաստորագրված փաստաթղթի, ինչպես նաև նախորդիվ շրջանում, այդ թվում՝ սահմանազատման շրջանակներում կատարված աշխատանքների հետ»,- ասել է Քրիստինե Գրիգորյանը։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
