«Փորձում է սեփական սխալներն ու զիջումները ներկայացնել որպես «հեռատեսության» դրսևորում»․ Արմեն Հովասափյան
![]() ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Րոպեներ առաջ Նիկոլը, ի թիվս այլ դատարկաբանությունների ու մանիպուլյացիաների, ասել է․ «Մեր խնդիրն այն չէ, որ այսօր խաղաղություն ապահովենք, հետո գնանք, մի տասը տարի հետո հերթական «պայթյունը» տեղի ունենա, ոտքներս գցենք ոտքներիս, մուշտուկը դնենք բերաններիս, ասենք՝ տեսեք, որ մենք ասում էինք։ Մեր խնդիրն է այսօր կայացնենք այնպիսի որոշումներ, որ մեր լեգիտիմ երկրի անվտանգությունը ապահովվի հարյուրամյակով։ Թող այսօր մեզ անվանեն դավաճան, բայց մեր գործողությունների արդյունքում 50, 100, 150 տարի անց ՀՀ-ն լինելու է պետություն»։ Նաև ընդգծել, որ դա հնարավոր է միայն լեգիտիմության ռազմավարության շնորհիվ։ Վերը թվարկածից կարող ենք եզրահանգել, որ ասվածը ոչ թե իրական ռազմավարության ներկայացում են, այլ հերթական փորձ՝ սեփական քաղաքական պարտությունները փաթեթավորելու «հարյուրամյակների ապահովության» գեղեցիկ պիտակով։ Իրականում, ազգային արժանապատվության ու ինքնիշխանության վրա կառուցված խաղաղությունն է միակ հիմքը, որը կարող է երաշխավորել Հայաստանի գոյատևումը, այլ ոչ թե նվաստացնող զիջումները»։ Աղբյուրը` Արմեն Հովասափյան |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
