«ԱՆԻՖ-ի գործով 1.5 տարի առաջ որպես վկա հարցաքննվել եմ»․ Տիգրան Ավինյան
![]() «ԱՆԻՖ-ը 100% պետական ՓԲԸ էր, որի հիմնական նպատակը հեղափոխությունից հետո ՀՀ-ում որակյալ բիզնես գործունեության ներգարվումն ու նոր որակ ստեղծելն էր»,- ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ԱՆԻՖ-ի գործին, ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ ԱՆԻՖ-ի գործունեությունը պետք չէ ներկայացնել՝ որպես անարդյունավետ․ «ԱՆԻՖ-ն օտարերկրյա ներդրումների ներգրավման խնդիր ուներ, 210 մլն-ի ներդրում է ներգրավել, 800 նոր աշխատատեղ է ստեղծել։ ԱՆԻՖ-ի վրա պետությունը ծախսել է 4․19 մլրդ դրամ, բայց ԱՆԻՖ-ի ստեղծած դուստր ընկերությունները հարկերի տեսքով 5․5 մլրդ դրամ վերադարձրել են պետությանը։ Այո՛, ԱՆԻՖ-ի գործունեությունը նաև ռիսկեր էր պարունակում»,- ասել է Ավինյանը՝ նշելով, որ1,5 տարի առաջ որպես վկա հարցաքննվել է և իր ունեցած տեղեկատվությունը փոխանցել է։ Նա նաև պատմել է, թե ինչ կարևոր ծրագիր է նախաձեռնված եղել և թե ինչու է թերի մնացել․ «Մի շատ կարևոր դրվագ եմ ուզում պատմել Օրբիսի հետ կապված։ Օրբիսը ԱՄՆ-ում կիբերանվտանգության մասնագետների պատրաստման ընկերություն է, որ մասնագետներ է պատրաստում ամերիկյան հետախուզական ծառայության, Փենթագոնի, Պետդեպի և ռազմականացված նման կառույցների համար։ ԱՆԻՖ-ը և Օրբիսը միասին ՀՀ-ում ստեղծում են նոր ընկերութուն, որի նպատակն էր պատրաստել Օրբիսի ծրագրով կիբերանվտանգության մասնագետների, ովքեր պետք է ծառայություններ մատուցեին պետական և մասնավոր ընկերություներին։ Սա տեղի է ունենում պատերազմից հետո, երբ կիբերանվտանգության վտանգների ու սպառնալիքների առջև ՀՀ-ն այդքան էլ ամուր կանգնած չէր: Երբ այս ընկերությունը ստեղծվում է, 10 ուսանողներ են ընտրվում և սկսվում է մասնագետների պատրաստման գործընթացը։ Հետո Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, երբ ես այլևս խորհրդի նախագահ չէի, ԱՆԻՖ-ով չէի զբաղվում, փոխքաղաքապետ էի, այլ պրոցեսների մեջ էի, նախաձեռնություն է տանում կառավարություն, որով ԱՆԻՖ-ի ողջ փաթեթը տեղափոխում է Էկոնոմիկայի նախարարության ներքո։ Ապա անում է կադրային կտրուկ փոփոխութուններ, իր տեղակալին է նշանակում խորհրդրում, տնօրենին է հանում և այլն, որի արդյունքում բոլորը հրաժարվում են շարունակել իրենց գործունեությունը»,- պատմել է Ավինյանը՝ նշելով, որ որևէ բան կառուցելը դժվար է, իսկ քանդելը կարող է մեկ ժամ տևել։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
