Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Նրանք երկնային կյանքում երջանկանում են». Արթուր Հովհաննիսյան

280
Երկուշաբթի, 15 սեպտեմբերի, 2025 թ., 11:48
«Նրանք երկնային կյանքում երջանկանում են». Արթուր Հովհաննիսյան

Անդրադառնալով ադրբեջանական հարձակման տարելիցի օրը Հրազդանում կազմակերպված համերգի վերաբերյալ հարցին՝ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն ասել է. «Հիշում եմ սեպտեմբերի 21-ի տոնակատարությունը, երբ պատերազմից հետո առաջին անգամ արեցինք ու կրկին նման քննարկում կար: Մեր դիտարկումն այն է, որ մեր հայրենակիցները զոհվել են, որ մենք ապրենք, երջանիկ լինենք: Կարծում եմ՝ նրանք երկնային կյանքում երջանկանում են, որ տեսնում են՝ իրենց անձնազոհության շնորհիվ իրենց երեխաները, հարազատները, հայրենակիցներն ուրախանում են, երգում ու պարում են: Սա որևէ կերպ չի նսեմացնում նրանց հերոսությունները»: