Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Այս պահին ժամկետներ չկան». Արթուր Հովհաննիսյան

152
Երկուշաբթի, 15 սեպտեմբերի, 2025 թ., 11:18
«Այս պահին ժամկետներ չկան». Արթուր Հովհաննիսյան

«Մենք ելնում ենք բացառապես պաշտոնական փաստաթղթերից, պայմանավորվածություններից, որոնք ձեռք ենք բերել օգոստոսի 8-ին՝ ԱՄՆ-ում: Այս պահին ժամկետներ չկան, եթե լինեն լուրեր, արագ կկոմունիկացնենք հանրության հետ: Հիմա աշխատում ենք՝ հիմնվելով այն փաստաթղթերի վրա, որոնք գոյություն ունեն»,- ասել է ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետի մասին հարցին:

Հիշեցնենք՝ Ֆիդանն ասել էր՝ ակնկալում է, որ այն կստորագրվի 2026-ի առաջին կեսին: