«Ի՞նչ նպատակ ունի Ալիևի նոր բեմականացումը». Սուրեն Սուրենյանց
![]() Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը. «Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, թե իբր Ստեփանակերտում ձերբակալվել է Կարեն Ավանեսյան անունով հայազգի բնակիչ՝ «զինված հարձակման» փորձ կատարելիս։ Սա խիստ տարակուսելի և ակնհայտորեն պրոպագանդիստական հնարք է։ Արցախում մնացել են ընդամենը մի քանի տասնյակ անօգնական հայեր՝ մեծամասամբ տարեցներ ու հիվանդներ։ Նրանք որևէ կերպ չեն կարող լինել «ռևանշիստներ» կամ «ահաբեկիչներ»։ Իսկ Ադրբեջանի հատուկ ծառայությունների խիստ վերահսկողության պայմաններում զենք պահելը պարզապես անհնար է։ Այս պատմությունը պատահական չէ, որ «հայտնվեց» հենց այն օրը, երբ Ալիևը Ստեփանակերտում մասնակցում էր միջոցառման։ Նպատակը երկակի է․ Ալիևի ներկայությունը ներկայացնել որպես «հաղթողի քաջություն»՝ նույնիսկ «վտանգի պայմաններում», Միջազգային հանրությանը ցույց տալ, թե Արցախում մնացած հայերը «ահաբեկչական վտանգ» են։ Առաջին վարկածը՝ սա քարոզչական հիմք է ստեղծում, որպեսզի միջազգային հարթակներում «հիմնավորվի», թե արցախցիների վերադարձն իրենց հայրենիք «անվտանգության տեսանկյունից նպատակահարմար չէ»։ Երկրորդ վարկածը՝ սա Բաքվի հերթական բաղմաքայլ կոմբինացիայի մեկնարկն է, որի միջոցով փորձ է արվելու Հայաստանից հերթական զիջումը կորզել։ Նման բեմականացումներով Ալիևը սովորաբար նախապատրաստում է քաղաքական ճնշման հերթական փուլը։ Այսպիսով, ադրբեջանական ԶԼՄ-ների տարածածը ոչ թե փաստական լուր է, այլ հստակ մշակված քաղաքական մանիպուլյացիա՝ միաժամանակ ուղղված թե՛ Արցախի հայերին «վտանգավորի» կերպարով ներկայացնելուն, թե՛ Հայաստանի վրա նոր ճնշում գործադրելուն»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
