Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«2026 թվականին ՀՀ վարչապետի անունը չպիտի լինի Նիկոլ Փաշինյան». Էդմոն Մարուքյան. «Ժողովուրդ»

360
Շաբաթ, 13 սեպտեմբերի, 2025 թ., 09:18
«2026 թվականին ՀՀ վարչապետի անունը չպիտի լինի Նիկոլ Փաշինյան». Էդմոն Մարուքյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նշել է, որ դեռ վաղ է խոսել, թե ինչպես և ինչ մասնակցություն կունենան համապետական ընտրություններին․ «Մենք ընտրություններին պատրաստվում ենք նախորդ ընտրության հաջորդ օրվանից: Ոչ թե մանդատի կամ խորհրդարանում անպայման հայտնվելու օրակարգով ենք շարժվում, այլ մեր մոտեցումը հետևյալն է. երկրում պետք է իշխանությունը փոխվի:
Ընտրություններից սպասելիքս մեկն է՝ 2026 թվականին Հայաստանի վարչապետի անունը չպիտի լինի Նիկոլ Փաշինյան: Ուրիշ սպասելիք չունեմ»»։