Հակոբ Բադալյանը՝ Նարեկ Մկրտչյանի և Հիքմեթ Հաջիևի ձեռքսեղմման մասին
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Լուսանկարը հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները: Այն պատկերում է Վաշինգթոնում տեղի ունեցած մի միջոցառմանը Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի ձեռքսեղմումը Ադրբեջանի նապագահ օգնական Հաջիևի հետ: Դատելով լուսանկարից, այն ոչ միայն պարզապես դիվանագիտական ձեռքսեղմում է, այլ շատ ջերմ ձեռքսեղմում: Ընդ որում, հարկ է նկատել, որ դատելով պատկերից, այն վաղեմի ծանոթների ձեռքսեղմում է: Այսինքն մարդկանց, որոնք նախկինում ունեցել են շփումներ, բավականին ծանոթ են միմյանց: Թե որտեղ են շփվել Նարեկ Մկրտչյանն ու Հիքմեթ Հաջիևը նախկինում, դժվար է ասել: Գիտենք, որ Մկրտչյանը Հայաստանում սոցապնախարար էր և ի պաշտոնե չուներ Ալիևի օգնականի հետ շփվելու անհրաժեշտություն: Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Մկրտչյանը բավականին սերտ կապեր ունի ամերիկյան կրոնական կազմակերպությունների հետ, մասնակցել է նրանց միջոցառումներին, և գուցե հենց այդ լոբբինգի ազդեցությամբ էլ նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի նոր դեսպան: Հնարավոր է, որ Մկրտչյանն ու Հաջիևը նախկինում հանդիպել են հենց այդպիսի միջոցառումներից որևէ մեկի ժամանակ»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
