ԴՕԿ կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ
![]() ԴՕԿ կուսակցության լրատվականը հայտնում է․ «Հարգելի հայրենակիցներ, Վարդան Ղուկասյանի աջակիցներ։ Նախկինում ևս տեղեկացրել ենք, որ դատավարությունն ավարտվել է։ Փաստաբանական խմբից և դատախազից դատարանը պահանջել է ներկայացնել եզրափակիչ խոսքի կամ դիրքորոշման գրավոր տարբերակը, որից հետո կհայտարարվի դատական ակտի հրապարակման օրը։ Սեպտեմբերի 12-ին հրապարակում չի լինելու, ինչը թյուրիմացաբար բարձրաձայնում են ոմանք։ Գիտակցելով հանդերձ ձեր մեկ օր շուտ Վարդան Ղուկասյանին տեսնելու, ձայնը լսելու ցանկությունը՝ անհրաժեշտ է սպասել, մինչև դատարանը կհայտարարի վերջնական դատական ակտի հրապարակման օրը, ինչի մասին անմիջապես ձեզ կիրազեկվի։ Ինչպես իր վերջին հայտարարության ժամանակ հայտարարեց Վարդան Ղուկասյանը, նա պայքարում է ոչ միայն իր, այլ նաև բոլորի ազատության ու արժանապատիվ ապրելու համար ու դրան հասնելու համար ոչ մի խոչընդոտ ի զորու չէ հաղթելու մեր առաջնորդին։ Պարոն Ղուկասյանի կամքն անսասան է, իսկ հաղթանակը սարերի ետևում չէ»։ Աղբյուրը` ԴՕԿ կուսակցության լրատվական |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
