Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Վազգենի մահով ուրախացողները դաշնակ են»․ Հարություն Մանվելյան

324
Ուրբաթ, 12 սեպտեմբերի, 2025 թ., 20:06
«Վազգենի մահով ուրախացողները դաշնակ են»․ Հարություն Մանվելյան

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Հարություն Մանվելյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Դաշնակ Գեղամ, սա քո պատասխանն է։
Հա ու մի բան էլ։ Ի տարբերություն քեզ, Արամ Սարգսյանին շատ մեծ ցավ է, որ Բաքվում հայ են դատում, իսկ դու ուրախ կլինեիր, որ, ինչպես դու ես ասում, Բաքվում Վազգենին դատեին, ի վերջո Վազգենին սպանողը դաշնակ էր, Վազգենի մահով ուրախացողները դաշնակ են։
Վազգենին հանգիստ թողեք։ Դուք դեռ Վազգենին հանդիպելու եք ու պատասխան եք տալու»։

Հատված՝ Գեղամ Մանուկյանի ելույթից