«Տեղի է ունենում հայկական պետականության «կենցաղայնացում»»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Այսօր տեսանյութեր են տարածվել, որ խորհրդարանում է Սուպեր Սաքո անունով երգիչը: ԱԺ նախագահը, որ մտերիմ է նրա հետ, նույնիսկ ողջունել է։ Չգիտեմ, խորհրդարանում նրա հետ նկարվելու ցանկություն ունեցողներ եղել են, թե՞ ոչ: Սա սիմպտոմատիկ երևույթ է: Առաջին հայացքից կարող է թվալ, թե ընդամենը մի դրվագ է, սակայն սա պետական քաղաքականության սիմպտոմ է, կամ ավելի շուտ՝ ապապետական քաղաքականության սիմպտոմ: Խորհրդանշական է, օրինակ, որ գործնականում նույն ժամերին Նիկոլ Փաշինյանը Վանաձորում նորակառույց դպրոցում հերթական անգամ հայտարարել է, որ դպրոցը իրենց համար այն տեղն է, որտեղ երեխաները պետք է սովորեն լավ ապրել: Ես այս «բանաձևին» անդրադարձել եմ դեռևս սեպտեմբերի 1-ին, երբ կառավարությունից հնչել էր այդ ուղերձը: Եթե դպրոցը պետական անձանց համար ընդամենը լավ ապրել սովորելու վայր է, ապա որևէ կերպ զարմանալի չէ, որ խորհրդարանն էլ մի վայր է, որտեղ կարող է այցելության գալ սուպեր սաքոն և արժանանալ ԱԺ նախագահի ընկերական ողջույնին: Զարմանալի չէ, որ պետական դատական իշխանության բարձրագույն ներկայացուցիչը հետո կարող է աշխատանքի անցնել կառավարության ղեկավարին կից գրասենյակում: Ինչպես ասել եմ՝ տեղի է ունենում հայկական պետականության «կենցաղայնացում»: Պետական մշակույթի նշաձողերը իջեցվում են կենցաղային մշակույթի մակարդակի: Եթե նախկինում դրանք եղել են՝ թեկուզ զգալիորեն ձևական, փաթեթային մակարդակի, այդուհանդերձ եղել են, հիմա այդ փաթեթն էլ պատռում են ու դեն գցում և պարզապես բաց տեքստով պետական մշակույթը բերում կենցաղային հարաբերությունների և մշակույթի աստիճանի»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
