«Նույնն է, թե ասվի՝ ծովը կախվածություն ունի կաթիլից»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Իհարկե ռուսալեզու նյույորքյան հեռուստաալիքին Վահագն Խաչատուրյանի տված հարցազրույցն ունի նաև զավեշտալի միտք: Մասնավորապես, նա ասում է, որ Հայաստանը կախվածություն ունի ռուսական տնտեսությունից, բայց Ռուսաստանն էլ տնտեսական կախվածություն ունի Հայաստանից: Կան մտքեր, որ մեկնաբանելն իհարկե շատ դժվար է: Բայց, այստեղ հարցն այն է, որ այդպիսի մտքեր կարող են արտահայտել այսպես ասած «քաղաքագետներ», «փորձագետներ», կամ ինչ որ գործիչներ, որոնք իրենց համարում են քաղաքական: Բայց, երբ այդօրինակ մտքեր հնչում են մարդու շուրթերից, որը զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը, սա ըստ էության ուղիղ առնչվում է Հայաստանի Հանրապետության վարկին: Պետության վարկը այդ պետության բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից հնչող հայտարարությունների լրջմտությունն է, քաղաքական բովանդակության կշիռը, այլ ոչ թե «վեկտորը»: Երբ Հայաստանի Հանրապետության որևէ բարձրաստիճան պաշտոնյա ասում է, որ Ռուսաստանը տնտեսական կախվածություն ունի Հայաստանից, դա կարող է որևէ արտաքին միջավայրում առաջացնել միայն ծիծաղ, կամ խղճմտանք Հայաստանի հանդեպ՝ որ ունի այդ մտահորիզոնով պաշտոնյաներ: Դա մոտավորապես նույնն է, որ ասվի, թե ծովը կախվածություն ունի կաթիլից: Այո, Հայաստանի տնտեսական ծավալների և Ռուսաստանի տնտեսական ծավալների ու պրոցեսների համեմատությունը ունի հենց այդ հարաբերակցությունը: Դա բոլորովին չի նշանակում, որ Ռուսաստանի տնտեսությունը չունի խնդիրներ: Այսօր չկա խնդիր չունեցող տնտեսություն: Բայց, այդ տնտեսության խնդիրների համատեքստում Հայաստանը մեղմ ասած աննշմար կետ է, որովհետև ռուսները իրենց խնդիրները փորձում են լուծել Չինաստանի, Հնդկաստանի, արաբական աշխարհի երկրների հետ պայմանավորվածություններով: Ռուսաստանը անգամ Ադրբեջանի հանդեպ չունի տնտեսական կախվածություն, որն իր տնտեսության ծավալով և աշխարհագրական դիրքով ունի ավելի մեծ նշանակություն: Եթե խոսենք օրինակ քաղաքական հանգամանքների մասին, ապա այստեղ իհարկե պատկերն այլ է, որովհետև Հայաստանը՝ կովկասյան համատեքստում նաև, Ռուսաստանի համար ունի իհարկե էական նշանակություն: Բայց, սա արդեն խոսակցության բոլորովին այլ նյութ է, այլ բովանդակություն»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
