«Երեք անմեղ զինծառայողի դատապարտել էր ցմահ ազատազրկման, հետագայում արդարացվեցին»․ Ժաննա Ալեքսանյան
![]() Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրված Արմեն Դանիելյանը Վերաքննիչ դատարանի այն դատավորներից մեկն է, որը Մատաղիսի գործով 3 անմեղ զինծառայողներին 2006թ․ դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սա կենսագրություն է։ Մեր համառ պայքարը անմեղների ազատության համար արդյունք տվեց Վճռաբեկ դատարանում՝ քրեական պալատի նախագահ Մհեր Խաչատրյանի և մյուս դատավորների շնորհիվ, որոնք մանրամասն ուսումնասիրել էին քրեական գործի նյութերը և դատական նիստում որոշում հրապարակեցին տղաներին կալանքից անհապաղ ազատ արձակելու մասին։ Հետագայում տղաներն արդարացվեցին։ Սա աննախադեպ մի բան էր։ Մենք մտածում էինք, որ Մատաղիսի գործի օրինակը կբարեփոխի դատական համակարգը, նույնիսկ հավատում էինք դրան։ Բայց բարեփոխումը եղավ միայն Արմեն Դանիելյանի կյանքում։ Շարունակում են ջարդել դատական համակարգի ողնաշարը»։ Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
