ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վաշինգթոնյան հռչակագրին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է Հայաստան այցելած ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը վերաբերող հարցեր։ Կողմերը նշել են համագործակցության զարգացման և շարունակականության կարևորությունը։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կողմից խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ տարվող քաղաքականությունը։ Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված վաշինգտոնյան հռչակագրին, ինչպես նաև խաղաղության և հարաբերությունների հաստատման վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրմանը։ Վարչապետը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը, ինչը նպաստում է նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության օրակարգի առաջմղմանը։ Դեսպանները ողջունել են վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ դրանք որակելով որպես վճռորոշ քայլեր տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն ապահովելու ուղղությամբ։ Նրանք նաև բարձր են գնահատել Հայաստանի հետ գործընկերությունը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստանի բարեփոխումների օրակարգին և միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Աղբյուրը` Նազելի Բաղդասարյան |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
