«Էս չե՞ք, չարչինե՛ր»․ Նիկողոս Հովհաննիսյան
![]() Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ալեն Սիմոնյանի այսօր կատարած արտահայտությանը, թե հայերն ու ադրբեջանցիները առևտուր են անելու իրար հետ։ «Ալեն, դուք այս երկիրը տարել եք պարտության, դուք այս երկիրը տարել եք կործանման, դուք հանձնել եք մի ամբողջ Արցախ, դուք հանձնել եք Հայաստանի Հանրապետությունից տարածքներ, դուք 5000 երիտասարդի, 5000 հոգու գլուխ եք կերել ձեր բերած պատերազմով, դուք 10 հազարից ավել մարդու սարքել եք հաշմանդամ, դու ոչ մի բանի մասին խոսելու իրավունք չունես։ Դուք խաղաղություն չեք բերել, դուք մեր երկիրը տվել եք ուրիշի։ Հիմա խոսում ես առևտրից, այսինքն, Ադրբեջանը պիտի գա առևտուր անի՞ այստեղ։ Դու կարծում ես, որ Հայաստանի հանձնված տարածքներ գումարած հանձնված Արցախ հավասար է ադրբեջանական և հայկական շուկա՞։ Այսինքն՝ այդքան մարդու զոհեցիք, որպեսզի ադրբեջանական առևտուր լինի Հայաստանում։ Թե՝ բա ադրբեջանական բենզինն ավելի էժան ա, էս չե՞ք, չարչիներ եք դուք»,- ասել է հասարակական գործիչը։ Աղբյուրը` Նիկողոս Հովհաննիսյան |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
