Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«ԵԱՀԿ ՄԽ լուծարումը հարված է Արցախյան խնդրի կարգավորման հնարավորություններին»․ Արմեն Աշոտյան

199
Հինգշաբթի, 11 սեպտեմբերի, 2025 թ., 15:12
«ԵԱՀԿ ՄԽ լուծարումը հարված է Արցախյան խնդրի կարգավորման հնարավորություններին»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանի դավաճանական քայլերի արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, անշուշտ, հարված է Արցախյան խնդրի կարգավորման միջազգային հնարավորություններին։
Սակայն դա ևս շտկելի է։ Իշխանափոխությունից հետո նոր կառավարության նպատակային քաղաքականության դեպքում հնարավոր է ակնկալել խնդրի կարգավորման համար այլ միջազգային ձևաչափի ստեղծում։
Իսկ մինչ այդ հիշեցնում եմ, որ Շվեյցարիայի խորհրդարանի կողմից այս տարվա մարտին ընդունված բանաձեւով արդեն ստեղծվել է, թեկուզ ավելի թույլ և սահմանափակ մանդատով, բայց Արցախյան խնդիրը միջազգային հարթակներում ինստիտուցիոնալ կերպով պահելու մեխանիզմ՝ "Swiss Peace Initiative for Nagorno-Karabakh", որից թե՛ Արցախի ԱԺ-ն, թե՛ Հայաստանի հասարակա-քաղաքական ուժերը պարտավոր են մաքսիմալ օգտվել։
Հորդորում եմ այս մասին չմոռանալ և էֆեկտիվ աշխատել այդ հարթակի հետ»։

Աղբյուրը`   Արմեն Աշոտյան