«Սա լավ մշակված նախընտրական քայլ է». Գեղամ Մանուկյան
![]() «Շատ լավ մշակված նախընտրական քայլ է սա»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ծառայության ժամկետը 1,5 տարի դարձնելու նախագիծին։ «Շատ լավ է, որ կառավարությունը նախատեսում է 1,5 տարի դարձնել ծառայությունը, բայց բոլորիս համար էլ պարզ է, որ սա շատ լավ մշակված նախընտրական քայլ է։ Հիշում եմ, մոտ 10 ամիս առաջ ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ, երբ հիշեցրեցի Սուրեն Պապիկյանին, որ տարիներ շարունակ խոսում են ծառայության ժամկետը կրճատելու մասին և մինչև հիմա չեն իրականացրել, պաշտպանության նախարարն այն ժամանակ ասում էր, որ անվտանգային խնդիրներ կան։ 2-րդ դրվագը դա Նիկոլ Փաշինյանի այդ կեղծ թեզն է, թե տեսեք, խաղաղություն է։ Փորձում են դա նաև այս սոուսի մեջ տեղավորել»,- պարզաբանեց ընդդիմադի պատգամավորը։ «Նման արմատական փոփոխության դեպքում պետք են լուրջ հիմնավորումներ, վերլուծություններ, ստատիստիկա։ Այս նախագծի հապճեպությունն այն է, որ երբ որևէ օրենք մշակում են, ուսումնասիրում են՝ պետք է հաշվի առնել, թե այս օրենքը ինչ կապ ունի մնացած օրենքների հետ, և փոփոխությունների փաթեթով են բերում։ Մյուս հարցը, որ ասում եմ այն է, որ այսօր ԶՈՒ-ում ծառայում են հազարավոր մեր հայրենակիցները, և այս օրենքը մշակող մարդը պետք է մի կետ ավելացներ․ օրենքը տարածվում է զինված ուժերում այս թվականից զորակոչված, այսօր ծառայած զինվորների վրա»,- ասաց Գեղամ Մանուկյանը։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
