«Ինչո՞ւ Շմայսին կամ Թոխմախի Մհերին չէր կարելի, իսկ ՔՊ-ականներին կարելի է»․ Լիզա Ճաղարյան
![]() Լրագրող Լիզա Ճաղարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ Շմայսին կամ Թոխմախի Մհերին չէր կարելի, իսկ ՔՊ-ականներին կարելի է: Որովհետև, ըստ այդ տրամաբանության՝ նրանց «ժողովուրդն է ընտրել»: Չգիտեմ, արդյոք այդ «արդարացումը» մշտապես հնչում է թե ոչ, բայց ՔՊ-ականները, եթե ինչ-որ ակնհայտորեն սխալ բան են անում, միշտ դա՛ են դեմ տալիս: Այսինքն՝ առնանդամ են ուզում ցույց տալ, հայհոյում են, վիրավորում են, թքում են քաղաքացու վրա ոչ թե իրենք՝ որպես առանձին անձինք, այլ իրենք՝ որպես «ժողովրդի» ներկայացուցիչներ: Կարելի է ասել, որ ինչ-որ իմաստով այդ ամենն անում է «ժողովուրդը»: Ոչ թե այն ժողովուրդը, որի վերաբերյալ աշխարհի ամենանշանավոր մարդիկ հիացական խոսքեր են ասել (ինչպես վերջերս հիշեցրել է Լևոն Տեր-Պետրոսյանը), այլ «իրական Հայաստանի ժողովուրդը»: Եվ քանի որ դա, ըստ էության, «ժողովուրդն է», մենք ՔՊ-ականներին միշտ պետք է սիրենք, փառաբանենք և ոչ մի թթու խոսք չասենք: Թե չէ ստացվում է, որ մենք «ժողովրդին դեմ ենք»»։ Աղբյուրը` Լիզա Ճաղարյան |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
