Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Վե՛րջ, ժողովո՛ւրդ ջան, խաղաղությունը հաստատված է, ապրե՛ք ուրախ և երջանիկ»․ Նիկոլ Փաշինյան

231
Չորեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2025 թ., 21:00
«Վե՛րջ, ժողովո՛ւրդ ջան, խաղաղությունը հաստատված է, ապրե՛ք ուրախ և երջանիկ»․ Նիկոլ Փաշինյան

«Պետք չի կանգնել ԱԺ-ում ասել՝ վե՛րջ, ժողովո՛ւրդ ջան, խաղաղությունը հաստատված է, ռազմական բյուջեն կրճատենք, ապրենք ուրախ, երջանիկ»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Ես ասում եմ՝ վե՛րջ, ժողովո՛ւրդ ջան, խաղաղությունը հաստատված է, ապրեք ուրախ և երջանիկ՝ ծնկի գալով մեր նահատակների հիշատակի առաջ․․․ Սա է մեր խոսույթների տարբերությունը․ Դուք ասում եք՝ ո՛չ, ժողովո՛ւրդ, եկեք ապրենք դժբախտ․․․ Ես ասում եմ՝ խաղաղությունը հաստատված է, հաստատված է խաղաղությունը»,- ընդգծեց Փաշինյանը։

«Վե՛րջ, ժողովո՛ւրդ ջան, խաղաղությունը հաստատված է, ապրե՛ք ուրախ և երջանիկ»․ Նիկոլ Փաշինյան