«Ի՞նչ իրավական փաստաթղթերի հիման վրա եք պնդում, որ ՀՀ-ում կան ադրբեջանական տարածքներ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Նիկոլ Փաշինյանին
![]() «Պարո՛ն Փաշինյան, ոչ մի ադրբեջանցի չի ասել՝ այստեղ հայկական տարածքներ կան, բայց դուք ասում եք՝ ՀՀ-ում կան ադրբեջանական տարածքներ։ Ի՞նչ իրավական փաստաթղթերի հիման վրա եք պնդում, որ ՀՀ-ում կան ադրբեջանական տարածքներ»,- ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատագամավոր Գառնիկ Դանիելյանն այս հարցն ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Դա արձանագրում եմ ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացված, ՀՀ-ի և Ադրբեջանի՝ երկար վերնագրով սահմանազատման հանձնաժողովի համատեղ կանոնակարգի վրա հիմնվելով, որտեղ ասվում է, որ սահմանազատման բազային սկզբունքը Ալմաթիի հռչակագիրն է․․․ Եթե վստահություն լիներ, և վստահ լինեինք, էլ թուղթ ստորագրելու անհրաժեշտություն չէր լինի, բանավոր կխոսեինք, ձեռք ձեռքի կտայինք, հաջող կանեինք: Այս թուղթը ստորագրվել է նրա համար, որ չկա վստահություն: Այդ ինչո՞ւ է ձեզ թվում, որ Հայաստանում հնչում են միայն հայտարարություններ, որ հաճո են Ադրբեջանի ականջին, ինչո՞ւ է ձեզ թվում, որ ՀՀ-ում հնչում են միայն տերմիններ, որոնցով Ադրբեջանը չի համարում, որ ՀՀ-ն կամ ՀՀ կոնկրետ քաղաքացիներ կամ ուժեր խախտում են պայմանագիրը: Հենց դրա համար է, որ թուղթը գրած է, որ երբ որ փորձենք մեկնաբանել՝ որն ինչ է նշանակում, այս թուղթը դրա համար է գրված, ընդ որում՝ անգլերենով»,- նշեց Փաշինյանը: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
