«Դարձել եք ՔՊ-ականների սրտի դատավորը»․ Ագնեսա Խամոյանը՝ Արմեն Դանիելյանին
![]() Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոնում առաջադրված դատավոր Արմեն Դանիելյանի թեկնածությունը մերժելի է ընդդիմադիր պատգամավորների համար։ Նրանց խոսքով՝ Արմեն Դանիելյանը դարձել է ՔՊ-ի սրտի դատավորը, քանի որ մերժում է քաղաքական հիմքով կալանքների դեմ բողոքները։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը տեսանյութ ցուցադրեց՝ հիշեցնելով 2012 թվականին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած կարծիքը Արմեն Դանիելյանի մասին։ Տեսանյութում դատարանի առջև իրականացվող բողոքի ակցիան է, երբ դատում էին ՀԱԿ ակտիվիստներին, այս մասին ասաց Խամոյանը՝ ցուցադրելով Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ «Եթե դատարան ասելով նկատի ունեք շենքը, ապա կարող ենք կոչել, իսկ ներսի պարունակությունը դատարան անվանել չենք կարող»,- ասել էր Փաշինյանը։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
