Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Մի քանի օր առաջ մեկուսարանում հանդիպել եմ Միքայել Սրբազանին»․ Հովիկ Աղազարյան

189
Երեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2025 թ., 20:30
«Մի քանի օր առաջ մեկուսարանում հանդիպել եմ Միքայել Սրբազանին»․ Հովիկ Աղազարյան

«Տարիների ընթացքում հանգամանքների բերումով հետևել եմ Միքայել Սրբազանի խոսքին՝ ելույթներին, հարցազրույցներին, և կարծում եմ, որ նա շատ պատրաստված, կազմակերպված հոգևորական է, նաև հասարակական գործիչ, ինչ-որ տեղ նաև քաղաքական գործիչ՝ իմ պատկերացումներով»,- այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նա նաև հայտնեց, որ մի քանի օր առաջ մեկուսարանում հանդիպել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։

Պատգամավորը հիշեցրեց, որ սեպտեմբերի 15-ին տեղի է ունենալու Միքայել Սրբազանի գործով դատավարության հերթական նիստը և կոչ արեց աջակցել նրան՝ դատական նիստի ընթացքում ներկա լինելով դատարանի բակում։

«Մի քանի օր առաջ մեկուսարանում հանդիպել եմ Միքայել Սրբազանին»․ Հովիկ Աղազարյան