«Ի՞նչ երեսով եք այստեղ նստած․ ինչ ապոկալիպտիկ սցենար ասես նկարագրեցիք»․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
![]() «Հարգելի՛ ընդդիմություն, դուք ի՞նչ եք անում այստեղ, Ժողովո՛ւրդ ջան, դուք օգոստոսի 8-ից հետո առհասարակ ի՞նչ եք անում այստեղ, այստեղ կամերաներ կան, ձեզ նկարում են, կարող են ձեզ հարցեր տալ։ Ուզում եմ իմանալ՝ ի՞նչ երեսով եք այստեղ առհասարակ»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավորներին։ «Մեկ-մեկ տպավորություն է, որ ես էի վերջին 8 տարիներին ինչ հեքիաթ ասես պատմում ստորագրվելիք խաղաղության պայմանագրի մասին, ոչ թե դուք։ Աշխարհի երեսին ինչքան սուտ, ինչքան հեքիաթ, ինչ ասես, ապոկալիպտիկ սցենարներ... Նայում էիր, քեզ թվում էր, Ջեյմս Քեմերոնը կարող է այդ սցենարով մի հատ թույն ֆանտաստիկ կինո կարող է նկարել։ Պատմում էին, այսօր եկել են նստել, ոնց որ ոչինչ չի եղել․․․ Վերջին 5 տարիներին ձեր նկարագրած սցենարով, երբ այդ թուղթը ստորագրվեր, Հայաստանը պետք է կործանված լիներ, ոչ թե գայիք այստեղ առոք-փառոք նստեիք․․․ Դո՛ւրս եկեք, մարդկանց պատասխան տվեք՝ այդ ի՞նչ հեքիաթներ էինք պատմում ստորագրվելիք պայմանագրի մասին։ Այդ հեքիաթների պատասխանը պետք է տաք, բոլորի ելույթներն այստեղից հատ-հատ կարդացվելու են,- ասաց Ալեքսանյանը։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
