Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

««Պատիվ ունեմ»-ը հանդես կգա էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ». Տիգրան Աբրահամյան

183
Երեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2025 թ., 15:24
««Պատիվ ունեմ»-ը հանդես կգա էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հիմք ընդունելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի անընդունելի վարքը, դրսևորած խայտառակ պահվածքը և վիրավորական արտահայտությունները մեր գործընկեր Թագուհի Թովմասյանի նկատմամբ, «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան դրույթների հիման վրա, հանդես է գալու պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ»: