Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Ուրիշ ի՞նչ կարող ես սպասել էդ գյադա-գյուդեքից». Լևոն Զուրաբյան

272
Երեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2025 թ., 13:42
«Ուրիշ ի՞նչ կարող ես սպասել էդ գյադա-գյուդեքից». Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թագուհի Թովմասյան ջան, դրանց հարձակումներից չնեղվես: Տականքն ուրիշ ձև չգիտի՝ կնոջ քաղաքական համարձակությանը պատասխանելու: Նմանների հայհոյախոսությունն ընդունիր որպես օրհնանք:
Դրանք հերթական անգամ ցույց տվեցին, որ չունեն ոչ արժանապատվություն, ոչ բարոյականություն, ոչ հարգանք մեր ժողովրդի և նրա խորքային արժեքների նկատմամբ: Բայց ուրիշ ի՞նչ կարող ես սպասել էդ գյադա-գյուդեքից, որոնք սեփական ժողովրդի պարտությունն ու նվաստացումը դարձրել են կրոն և այսօր հպարտորեն հայտարարում են, որ Արցախը և մեր զինվորներին գիտակցաբար մատնել են ոչնչացման, որպեսզի հաշտություն հաստատեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ»:

Աղբյուրը`   Լևոն Զուրաբյան