«Պարո՛ն Ավինյան, պատրաստ եմ մի օր անվճար բացատրել բյուջետային պլանավորումը». Մեսրոպ Մանուկյան
![]() «Պարո՛ն Ավինյան, մի հատ իմ աչքերի մեջ նայեք՝ բան ասեմ. մեկ-մեկ իմ ելույթները դրեք, լսեք: Էս խնդրի մասին տարիներ առաջ եմ ասել, ասել եմ, որ շինարարներն էս օրին են ընկնելու, որ քաղաքացիներն անտուն են մնալու, ասել եմ, որ գույքահարկը շատ եք բարձրացնում, ո՞ր մեկն եք լսում: Ասում եք՝ եկամուտների մեջ չենք պլանավորել, էտի նորմալ ա՞: Պատրաստ եմ մի օր անվճար բացատրել բյուջետային պլանավորումը»,- հայտարարեց Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը: Քննարկվում է Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի արտոնություններ սահմանելու ու համայնքի բյուջեից վճարումներ կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցող եկամուտների հաշվառման պետի ժպ-ն ասաց, որ նախագծով առաջարկվում է կարգավորել դեռևս կառուցման փուլում գտնվող շենքերի նկատմամբ անշարժ գույքի հարկի հաշվարկման մոտեցումները: Բազմաթիվ կառուցապատողներ ապագայում կհայտնվեն սնանկության եզրին, հազարավոր ընտանիքներ չեն ստանա խոստացված բնակարանները: Հաշվի առնելով խնդիրները՝ առաջարկվում է հնարավորություն տալ ավագանուն Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող ավարտական ակտ չստացած բազմաբնակաանների կառուցապտողների նկատմամբ կիրառել արտոնություններ: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Այս լուսացույցը, թերևս, ամենալավն է նկարագրում Երևանի երթևեկության վիճակը»․ Հակոբ Կարապետյան
10319:06
«Ինչու պարզկա ձմեռը միշտ չէ, որ լավ նորություն է էներգետիկ ոլորտի համար»․ Լևոն Ազիզյան
13316:48
«Բա սակագինն ինչո՞ւ չի իջնում»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
12516:00
«Շարունակում ենք ուսումնասիրել տարբեր երկրների սահմանադրությունների բնապահպանական բաղադրիչները»․ Օլեգ Դուլգարյան
13115:06
Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
14610:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
14809:42
