«Վաշինգթոնում ստորագրված փաստաթուղթը ո՞նց է ազդել ՀՀ-ի ռիսկայնության աստիճանի վրա». Բաբկեն Թունյանը՝ Մարտին Գալստյանին
![]() «Օգոստոսի 8-ին, երբ Վաշինգթոնում ստորագրվեցին համապատասխան փաստաթղթերը, ակնկալիքներ կային, որ ՀՀ-ի ռիսկայնության մակարդակը միջազգային ներդրողների մոտ կնվազի և վստահությունը մեր երկրի նկատմամբ կբարձրանա: Որպես Կենտրոնական բանկ, որը հետևում է այս պրոցեսներին, ձեր գնահատականն ինչպիսի՞ն է: Վերջին իրադարձությունները ո՞նց են ազդել ՀՀ-ի ռիսկայնության աստիճանի վրա և ապագայում, եթե պրոցեսներն ընթանան այնպես, ինչպես նախատեսվում է, դա ի՞նչ էֆեկտի կարող է բերել»,- ԱԺ նիստում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին հարց ուղղեց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը: Մարտին Գալստյանը նշեց, որ արձագանքները դրական են: «Ես կարծում եմ, որ Խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման պարագայում մենք կունենանք շատ ավելի մեծ ու էական ազդեցություն թե՛ ռիսկի հավելավճարի նվազման, թե՛ ներդրումների հոսքի տեսանկյունից, որովհետև հիմա դեռ որոշ անորոշություններ կան»,- ընդգծեց ԿԲ նախագահը: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
