Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Տիկնա՛յք «ֆեմինիստներ», Արթուր Հովհաննիսյանի խոսքերի վերաբերյալ ասելիք ունե՞ք»․ Քրիստինե Վարդանյան

237
Երեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2025 թ., 21:30
«Տիկնա՛յք «ֆեմինիստներ», Արթուր Հովհաննիսյանի խոսքերի վերաբերյալ ասելիք ունե՞ք»․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իսկ հիշո՞ւմ եք, որ ՔՊ կանայք խիստ հուզվել և վրդովվել էին, երբ ընդդիմադիր պատգամավորներից մեկն Աննա Հակոբյանին Փաշինյանի զուգընկերուհի էր անվանել: Դա նրանք համարել էին կնոջ թիրախավորում:
Տիկնայք «ֆեմինիստներ», Արթուր Հովհաննիսյանի խոսքերի վերաբերյալ ասելիք ունե՞ք, թե՞ դուք նույնքան սկզբունքային «ֆեմինիստներ եք», որքան սկզբունքային «ժողովրդավարներ» ու «ինքնիշխաններ»:
Ընդհանրապես, նկատե՞լ եք, որ դուք հաջողությամբ ու մեծ արագությամբ պղծում եք ցանկացած գաղափար, որի հետ փորձում եք ասոցացվել»: