«Ստացվում է՝ ինձ մեղադրում են նրա մեջ, ինչն իմ պարտականությունն էր»․ Ռոբերտ Քոչարյան
![]() Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է «Մարտի 1»-ի վերաբացված գործով դատական նիստը։ «Այս մեղադրական եզրակացությունը ի սկզբանե չի գրվել իրավաբանների կողմից, սա եղել է քաղաքական փաստաթուղթ, որը որոշ գրասենյակներից ուղարկվել է դատախազություն։ Ըստ էության քաղաքական գրասենյակներում կազմած փաստաթուղթը, շատ փոքրիկ փոփոխություններով, դարձավ մեղադրական եզրակացություն, և սրա հետ է կապված, որ այս մեղադրական եզրակացության հետ կան ուղղակի այնպիսի անհեթեթություններ, որոնք համատեղելի չեն իրավական, սահմանադրական կամ որևէ այլ ձևակերպումնների հետ»,- իր խոսքում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ չհամաձայնելով մեղադրող կողմի եզրակացությունների հետ։ «Երկու շարժառիթ է նշված այս մեղադրական եզրակացության մեջը, առաջինը՝ ցանկալի իշխանական համակարգը պահելը, ուղղակի մեջբերում եմ, և երկրորդ շարժառիթը՝ իշխանությունը փոխանցել իր մտերիմ Սերժ Սարգսյանին: Ի՞նչ է նշանակում «իշխանության ցանկալի համակարգ», ո՞վ կարող է ինձ բացատրել, թե դա ինչ է նշանակում։ Ես չեմ հասկանում․․․ Իշխանական համակարգը պետական ինստիտուտների ամբողջականությունն է, հիմա «ցանկալին» որն է։ Ընդհանրապես, պետական ինստիտուտների ամբողջականությունը նկարագրված է Սահմանադրության մեջ, չկա ուրիշ փաստաթուղթ, որտեղ այս ամբողջը նկարագրված լինի։ Ենթադրում եմ, որ դատախազությունը մտածում էր, թե «ցանկալին» հենց սահմանադրականն է։ Հիմա ինչ է բխում սրանից․ ոնց է կարելի փոխել իշխանական համակարգը՝ միայն հանրաքվեով, հանրաքվե չի եղել, ինչ պետք է աներ նախագահը՝ իհարկե պետք էր իշխանական համակարգը պահպաներ. սա իմ սուրբ պարտականությունն էր, սահմանադրական պարտականությունը: Հիմա այս մեղադրական եզրակացությամբ ստացվում է, որ ինձ մեղադրում են նրա մեջ, ինչն իմ պարտականությունն էր, ինչով ես պիտի զբաղվեի որպես ՀՀ նախագահ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
