«Դարերով մեզ փորձել են մանկուրտ դարձնել, հիմա էլ են փորձում»․ Վարդան Բալյան
![]() Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2013 թվականին Մեծ Բրիտանիայում անցկացված հարցման արդյունքներով բրիտանական ընտանիքների անդամների կամ մերձավոր ազգականների 46 տոկոսը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին: Պատերազմի մասնակից արևմտյան բոլոր երկրներում մինչ այսօր կայուն հետաքրքրություն կա այդ պատերազմի նկատմամբ, քանի որ շատ քիչ ընտանիքներ են եղել, որ առնչություն չեն ունեցել Առաջին աշխարհամարտի հետ: Հայաստանում թերևս այսօր չկա գեթ մեկ ընտանիք, որի պատմությունը անմասն է մնացել այդ դեպքերից: Իմ հայրական պապի եղբայրը ռազմաճակատ է զորակոչվել 22 տարեկան հասակում 1914 թվականին, զոհվել ու թաղվել հեռավոր Ռումինիայում, երբ ընդամենը 25 տարեկան էր: Պատերազմին մասնակից կայսերական բանակներում ողջ մնացած հազարավոր հայ զինվորներ, երբ Հայաստանն անկախ էր հռչակվել, վերադարձել և զինվորագրվել են Հայկական բանակին: Նրանցից էլ շատերը զոհվել են...Զոհվածներին էլ, ողջերին էլ մենք ուղղակի մոռացել ենք: Հայրենիքից դուրս ու հայրենիքում զոհված հայ զինվորներից շատ քչերը միայն գերեզմաններ ունեն, որտեղ տապանաքարերի վրա նրանց անունն է գրված: Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
