Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Ստացվում է՝ Պուտինենք հակառուսներին պահում, հետները պայմանավորվում են, ռուսամետներին փուռը տալիս»․ Արամայիս Աղաբեկյան

299
Կիրակի, 07 սեպտեմբերի, 2025 թ., 03:06
«Ստացվում է՝ Պուտինենք հակառուսներին պահում, հետները պայմանավորվում են, ռուսամետներին փուռը տալիս»․ Արամայիս Աղաբեկյան

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բաքվի բանտերում գտնվող ռազմաքաղաքական դեմքերն են հակառուս, թե՞ ՀՀ-ում նրանց քաղաքական հենարան հանդիսացող ուժերը։
Բա եթե հակառուս չեն, ինչի՞ են ամեն անգամ խոշոր հաշվով «քցվում» ռուսական իշխանությունների կողմից, բայց հետո էլի նրանց ամենակեղտոտ թեզերի տակ մտնում։
Էդ ո՞նց է ստացվում, որ ձեր կողմից «հակառուս» պիտակավորված Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ստանում է Պուտինի օրհնությունը, իսկ 2025-ի օգոստոսի 8-ից հետո՝ նազիր-վեզիրների մակարդակով հանդիպումներից հետո, անձամբ «сверить часы» անում հետը։
Ստացվում է՝ Պուտինենք հակառուսներին պահում ու հետները պայմանավորվում են, բայց ռուսամետներին փուռը տալիս։
Կամ էլ, ինչպես ասել է իմ բարեկամը. «Их давно списали, они делают вид, что пока еще в деле»»։