Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Մենք երբևէ չենք խոսել բռնի գործողությունների մասին, էլ ուր մնաց՝ տեռորիզմ»․ Հովհաննես Ավետիսյան

194
Շաբաթ, 06 սեպտեմբերի, 2025 թ., 11:48
«Մենք երբևէ չենք խոսել բռնի գործողությունների մասին, էլ ուր մնաց՝ տեռորիզմ»․ Հովհաննես Ավետիսյան

«Շատերիս համոզմամբ․ Բագրատ Սրբազանի և 17 համախոհների ձերբակալությունները և հարուցված քրգործերը շինծու են։ Ես ինքս, որ պայքարի աջակից եմ, շփվել եմ Սրբազանի հետ, հավաստում եմ, որ մենք երբևէ չենք քննարկել, չենք խոսել բռնի գործողությունների իրականացման մասին, էլ ուր մնաց՝ տեռորիզմ, այսինքն՝ այն որակումները, որ քրգործում տրվել են»,- ասուլիսի ժամանակ հայտնեց Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանն ու անդրադառնալով ձայնագրություններին՝ նշեց, որ դրանք մանիպուլացված էին․ «Ձայնագրությունները կտրտված էին տարբեր տեղերից, տարբեր ժամանակների զրույցներից։ Բայց փաստաբանները հրապարակեցին ամբողջական տարբերակն ու հանրությանը հայտնի դարձավ, որ զրուցում ենք ես, Սրբազանն ու քննարկում ՀՀ-ն ուժեղացնելու տեսական մոտեցումներ»,- ասաց նա։

«Մենք երբևէ չենք խոսել բռնի գործողությունների մասին, էլ ուր մնաց՝ տեռորիզմ»․ Հովհաննես Ավետիսյան