Հայկական ավիաընկերություններն սկսել են օգտվել Ադրբեջանի օդային տարածքից
![]() «Հետք»-ը գրում է․ «Մեկ շաբաթ է, ինչ hայկական ավիաընկերություններն այլևս չեն խուսափում ադրբեջանական օդային տարածք մտնելուց, ինչպես եղել է նախկինում: Ճիշտ է՝ նախկինում ևս, տարբեր իրավիճակներով պայմանավորված (օրինակ՝ վատ եղանակային պայմաններ հայ-վրացական սահմանի հատվածում), ՀՀ գրանցումով օդանավերը երբեմն տարանցել են (տրանզիտ) ադրբեջանական երկինքը, այդուհանդերձ, որպես կանոն, նրանք հեռու են մնացել ոչ բարեկամ հարևանի օդ մտնելուց՝ նախընտրելով այն շրջանցել Վրաստանի և Ռուսաստանի օդային տարածքներով: Մեր տեղեկություններով՝ խնդիրը եղել է անվտանգությունը՝ պայմանավորված Ադրբեջանի թշնամական կեցվածքով․․․ Մինչև օգոստոսի 30-ը ՀՀ պաշտոնյաների բոլոր այն հայտարարությունները, թե իբր հայկական օդանավերն էլ թռչում են Ադրբեջանի վրայով այնպես, ինչպես որ նրանք են անցնում մեր երկնքով, եղել են մանիպուլյատիվ, ապակողմնորոշող: Իսկ ահա օգոստոսի 30-ից հետո փաստ է, որ ՀՀ գրանցումով օդանավերը տարանցում են Ադրբեջանի օդը սահմանված անցակետերով, ինչպես որ նրանք են անցնում մեր երկնքով Բաքվից դեպի Նախիջևան կամ Թել Ավիվ թռչելիս և վերադառնալիս: Այդուհանդերձ, փաստ է նաև, որ AZAL-ի տարանցիկ թռիչքները շաբաթվա կամ ամսվա կտրվածքով բազմապատիկ շատ են հայկական փոխադրողների տարանցիկ թռիչքների ընդհանուր քանակից»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

Նիկոլ Փաշինյանը և Պուտինը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն Բիշքեկում
4321:30
«Խնդիրն այն է, որ Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը դիտարկվում է որպես սեփական գեներացիայի զարգացման այլընտրանք»․ Վահե Դավթյան
6120:42
«Քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ»․ Անուշ Պողոսյան
7020:00
«Արդարությունն ու օբյեկտիվությունը պետք է վեր լինեն քաղաքական պայքարից»․ Վարդան Հայրապետյան
11419:24
«Երևի իր ձախողված թիմակիցներով քննարկում են, թե ինչպես զավթեն իշխանությունը Գյումրիում»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
10717:36
«Պետությունը փորձում է միջամտել Կաթողիկոսի՝ հայրապետական տնօրինությանը վերաբերող որոշմանը»․ Արփինե Ֆանյան (տեսանյութ)
9017:00
