«Գաղափարաքաղաքական ուղերձներ Չինաստանից, որոնք ստիպում են մտորել». Գարիկ Քեռյան
![]() Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի քանի գաղափարաքաղաքական սիմվոլներ և ուղերձներ Չինաստանից, որոնք կրկին ստիպում են մտորել. Սի Ծինփինը կրում էր շատ համեստ և զինվորա-հեղափոխական ոճի կոստյում, նույնպիսի կոստյում էր կրում Մաո Ցզե Դունը, չին կոմունիստների առաջնորդն ամբողջ կյանքի ընթացքում: Զինվորական շքերթն անցնում էր Մաոի դամբարանի առջևով: Մենք դեռ հիշում ենք Մարքս-Էնգելս-Լենին-Ստալին-Մաո քառյակի նկարը: Այսինքն՝ Չինաստանի կառավարող քաղաքական ուժը շարունակում է մնալ կոմունիստական գաղափարաքաղաքական հենքի վրա: Հեռավոր Արևելքում և հարավասիական տարածաշրջանում միլիտարիստական Ճապոնիայի ջախջախումով ավարտվեց երկրորդ աշխարհամարտը: Արևմուտքի դաշնակից Ճապոնիան է կրում ռուս, կորեացի և չին ժողովուրդներին պատճառված զրկանքների և զոհերի պատասխանատվությունը: Արևմտյան բլոկի և Ճապոնիայի բացակայությունը մասնակից պետությունների ցուցակից: Մարդկության պատմության մեջ ամենամեծ ռազմական շքերթը և ՌԴ-ՉԺՀ-Հնդկաստան եռամիասնության ցուցադրումը դնում է նոր աշխարհակարգի հիմքը: — Եվրասիական ինտեգրացիայի կառույցների՝ ՇՀԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ սերտացման ստարտ: Աշխարհի թիվ մեկ տնտեսության դափնեպսակին ՉԺՀ-ն ներկայացրեց նաև ռազմական առումով գլոբալ առաջնորդության հայտը»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
