«Չի՛ լինելու արտատարածքային միջանցք, վե՛րջ»․ Ռուբեն Ռուբինյան
![]() «Մեզ մոտ միջանցք բառը ո՞ր հարցում է խնդրահարույց․ Ադրբեջանը մինչ այժմ միջանցք ասելով՝ նկատի ուներ արտատարածքային միջանցք, իսկ նախագահ Թրամփը միջանցք ասելով՝ նկատի չունի արտատարածքային միջանցք։ Ստորագրվել է փաստաթուղթ՝ հռչակագիր, որը բացառում է արտատարածքային միջանցքի գոյությունը»,- այս մասին «Ֆակտոր»-ի եթերում նշել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով վաշինգթոնյան փաստաթղթին և փորձելով հերքել ընդդիմության այն մեղադրանքները, թե դրանով ՀՀ իշխանությունը միջանցք է տալիս Ադրբեջանին։ «Չի՛ լինելու արտատարածքային միջանցք, վե՛րջ, այդ թեման փակված է»,- ընդգծել է Ռուբինյանը։ Անդրադառնալով դիտարկմանը, որ այդ փաստաթղթում Ադրբեջանին տրվող ճանապարհի դեպքում նշված է «անխոչընդոտ» բառը, մինչդեռ ՀՀ-ի դեպքում այդ բառը նշված չէ, Ռուբինյանն ասել է․ «Մեզ համար էլ գրված է, որ առավելությունները լինելու են փոխադարձ։ «Անխոչընդոտ» բառը քաղաքական մազոխիզմի շրջանակներում տարբեր անհաջողակ քաղաքական գործիչներ որոշել են իրենց լպիրշ մազոխիստական ցանկությունների ծիրում մեկնաբանել․․․ Սխալ են մեկնաբանում։ Անխոչընդոտ ճանապարհը չի կարող մեկնաբանվել որպես մի բան, որը զուրկ է ընթացակարգերից կամ հայկական կողմի վերահսկողությունից»։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
