«Ադրբեջանցիների գալը կամ ԼՂ-ից տեղահանվածների վերադարձը Ադրբեջան նպատակահարմար չէ»․ Վահագն Ալեքսանյան
![]()
«Ադրբեջանցիների գալը Հայաստան և կամ ԼՂ-ից տեղահանվածների վերադարձը Ադրբեջան մենք նպատակահարմար չենք համարում, ընդհակառակը՝ կհամարենք, որ դա կոնֆլիկտը շարունակելու պատճառ կարող է հանդիսանալ։ Մենք գտնում ենք որ էս շրջանում դրանից խուսափելը լավագույն լուծումն է»,- «Ֆակտոր»-ի եթերում ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի այն գրառմանը, թե Ադրբեջանում մարդկանց պատրաստում են Հայաստանում բնակության։ «Էդ հեքիաթները կողքի բաժնում ա, այն բաժնում, այն գրադարակի վրա, որի վրա որ կան, թե խաղաղության պայմանագրում նման տեքստ կար, ՀՀ խաղաղության պայմանագրում Հայաստանի ինքնիշխանության զիջում կար, որ խաղաղության պայմանագիրը միակողմանի զիջումների թուղթ է։ Էդ բոլոր հեքիաթները, դրանց կողքին նաև էս մեկը, շատ սիրուն տեղավորված է այդ պահարանում»,- ասել է Ալեքսանյանը՝ հավելելով․ «Բայց երբ սահամանները բացվեն ու վերջնական խաղաղություն հաստատվի, գուցե տասնամյակներ հետո շատ նորմալ կլինի, որ մարդիկ գնան-գան»։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
