Խաղաղությունը պայմանավորված է ոչ թե ստորագրած թղթերով, այլ ուժերի իրական հաշվեկշռով. «ՀայաՔվե»
![]() «ՀայաՔվե»-ի թելեգրամյան գրառումը․ «Խաղաղությունը պայմանավորված է ոչ թե ստորագրած թղթերով, այլ ուժերի իրական հաշվեկշռով։ Քանի դու ուժերի իրական հաշվեկշիռը քո օգտին չես փոխել, խաղաղության մասին ցանկացած խոսակցություն ուղղակի նախընտրական քարոզ է, ինչպես Փաշինյանի վերջին ուղերձները սեփական հետևորդներին։ Դրանք նախընտրական խոստումներ են, բայց բնավ ոչ խաղաղություն։ Փաշինյանն ասում է, թե իբր մենք Արցախի հարցից հրաժարվում ենք և խաղաղություն ենք ստանում։ Մինչդեռ այդ դեպքում մենք Արցախի հարցից դեռևս 30 տարի առաջ կարող էինք հրաժարվել ու «խաղաղություն ստանալ»։ Մենք դա չենք արել՝ որոշակի գիտակցված զրկանքների գնալով: Մեր երեխաները ծառայում էին Արցախում, մենք բոլորս ամեն տարի հարկ էինք վճարում, որպեսզի սպառազինություն գնվեր, և այլն: Մենք Արցախի հարցից չէինք հրաժարվում, որովհետև այն մեզնից յուրաքանչյուրի ինքնության հարցն է»: Աղբյուրը` ՀայաՔվե |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
