Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Դավիթ Գալստյանին նախ հայրենիքից զրկեցին, հետո արդեն ազատությունից»․ Տիգրան Աբրահամյան

235
Ուրբաթ, 05 սեպտեմբերի, 2025 թ., 09:48
«Դավիթ Գալստյանին նախ հայրենիքից զրկեցին, հետո արդեն ազատությունից»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր քաղբանտարկյալ, Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանի ծննդյան օրն է, որը վերջինս նշում է ճաղերի հետևում:
ՀՀ իշխող ռեժիմը նախ Դավիթին հայրենիքից ու հայրենի օջախից զրկեց, հետո արդեն ազատությունից:
Գործող կառավարչի համար սպառնալիք են բոլոր այն անձինք, ովքեր չեն համակերպվում ստեղծված իրողությունների հետ, առավել ևս՝ պայքարում են իրենց ու այլոց իրավունքների պաշտպանության համար:
Ծնունդդ շնորհավոր Դավիթ ջան:
Ազատությո՛ւն Դավիթին ու բոլոր քաղբանտարկյալներին»: