Սամվել Խարազյանի ունեցվածքը. ինչպես նա ձախողեց «պետպատվերները»․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Պետպատվերն ավարտվել է, հերթագրվեք» նախադասությունը գրեթե ամեն տարի՝ տարվա կեսին, լսում են պետպատվերի աջակցության համար դիմած ՀՀ քաղաքացիները։ Սամվել Խարազյանը, համաձայն 2024 թվականի եկամուտների, անշարժ գույքի, շահերի եւ ծախսերի հայտարարագրի, ունի 9 անշարժ գույք՝ 1 այգետնակ, 2 հողամաս, 2 ավտոտնակ, 4 բնակարան։ Այսպիսին է Խարազյանի համեստ ունեցվածքը։ Նա գույքերը ձեռք է բերել 2017, 2020, 2022 թվականներին Երեւանում եւ Աբովյան քաղաքում։ Խարազյանը նշել է, որ այգետնակը ձեռք է բերվել 2024 թվականին, սակայն այդ մասին հայտարարատու տարում «ձեռք բերված գույքեր»-ի բաժնում նշված չէ։ Ինչպես եւ ինչ արժեքով է գնել այգետնակը՝ հարցական է։ Սամվել Խարազյանը 2022 թվականին գնել է հենց նույն թվականի արտադրության MG ավտոմոբիլ։ Սամվել Խարազյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 230 հազար դրամ, 800 ԱՄՆ դոլար, 3,2 հազար եվրո։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 23 մլն 318 հազար դրամ։ Եկամուտներից 4 մլն 584 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է առողջապահության նախարարությունից։ «Որպես այլ եկամուտ» գումարներ են հայտարարագրվել այլ բանկերից՝ «Էվոկա» բանկից, «Ակբա» բանկ ԲԲԸ-ից։ Սամվել Խարազյանը շահաբաժին է ստացել նաեւ «Ակբա» բանկ ԲԲԸ-ից։ Վարձակալության դիմաց Խարազյանը եւս գումար է ստացել՝ 486 հազար դրամ «Փիլլարս» ՍՊԸ-ից, 790 հազար՝ Առաքելյան Ռուզաննայից, 966 հազար դրամ՝ Գեւորգյան Անահիտից։ 80 հազար 200 դրամը Խարազյանը ստացել է ֆինանսների նախարարությունից»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Ի՞նչ հաշվեհամարի պետք է փոխանցել ապահովագրավճարը». Անահիտ Ավանեսյան
020:18
Nestlé-ն հետ է կանչել մանկական որոշ կաթնախառնուրդներ վտանգավոր նյութի առկայության պատճառով
373Երեկ, 20:43
«Սա ի՞նչ դեպքերի համար է նախատեսված». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
119Երեկ, 15:12
«Ավելի քան 114 միլիոն երեխա և դեռահաս ապրում է արյան բարձր ճնշմամբ»․ Արմեն Մուրադյան
121Երեկ, 13:06
«Առողջապահական ապահովագրություն՝ խնդրահարույց բովանդակությամբ»․ Հակոբ Բադալյան
12805.01.2026, 16:00
Ծիծաղը օգտակար է սրտի համար․ Medical Xpress
31104.01.2026, 23:57
