Քոնոր ՄաքԳրեգորը հայտարարել է Իռլանդիայի նախագահի պաշտոնում իր թեկնածության մասին
![]() UFC-ի նախկին երկու դիվիզիոնների չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորը կոչ է արել իր կողմնակիցներին ապահովել, որ ինքը ներառվի հոկտեմբերին կայանալիք՝ Իռլանդիայի նախագահական ընտրությունների քվեաթերթիկում: ՄաքԳրեգորը տեսաուղերձ է հրապարակել «Ինսթագրամ»-ում, որը ձայնագրվել է Դուբլինի կառավարության շենքի դիմաց: «Եթե ցանկանում եք տեսնել իմ անունը նախագահի թեկնածուի քվեաթերթիկում, ես խորհուրդ եմ տալիս այսօր կապվել ձեր տեղական խորհրդականների հետ և խնդրել նրանց՝ առաջադրել ինձ»,- ասել է ՄաքԳրեգորը: Էլոն Մասկը ՄաքԳրեգորի գրառմամբ կիսվել է X սոցիալական ցանցում և այն ուղեկցել իռլանդական դրոշներով: ՄաքԳրեգորը խոսել է նախագահի պաշտոնում առաջադրվելու ծրագրերի մասին դեռևս մարտին: Անցյալ շաբաթ նա ասել է, որ արդեն «ապահովել» է իր մասնակցությունը ընտրություններին, նշում է The Irish Times-ը: ՄաքԳրեգորի անունը չի հայտնվել այն թեկնածուների ցուցակներից որևէ մեկում, որոնք կապ են հաստատել տեղական խորհուրդների հետ՝ փորձելով ստանալ նրանց աջակցությունը: Քվեաթերթիկում ընդգրկվելու համար ՄաքԳրեգորին անհրաժեշտ է խորհրդարանի 20 անդամի կամ 4 տեղական կամ շրջանային խորհուրդների աջակցությունը: 37-ամյա ՄաքԳրեգորը վերջին անգամ մենամարտել է 2021 թվականի ամռանը UFC 264-ում ամերիկացի Դասթին Փուարիեի դեմ։ Իռլանդացին նախկինում բազմիցս ասել է, որ պլանավորում է վերադառնալ ութանկյուն, բայց դա դեռ տեղի չի ունեցել։ Ընտրությունները կկայանան հոկտեմբերի 24-ին, թեկնածուների առաջադրումը կավարտվի սեպտեմբերի 24-ին։ Նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով և կարող է պաշտոնը զբաղեցնել ոչ ավելի, քան 2 անգամ։ Իռլանդիայի նախագահի պաշտոնը հիմնականում արարողակարգային է, բայց նրա լիազորությունների մեջ են մտնում վարչապետի, նախարարների և դատավորների նշանակումը, ինչպես նաև օրինագծերի ստորագրումը։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
