«ՀՀ ներքին հարաբերությունների մշակույթի ընտրությունը ՀՀ-ի գործն է, այն չի կարող պարտադրվել»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Կա էսպիսի մի տարածված կարծիք, թե Հայաստանը գործ չունի ոչ ժողովրդավարական երկրների, ամբողջատիրական, ավտորիտար երկրների հանրույթում, ինչպիսին է օրինակ Շանհայի գործակցության կազմակերպությունը կամ եվրասիական այլ ձևաչափեր: Սա, իհարկե, այսպես ասած, գաղափարական դիրքավորման դաշտում հասկանալի գնահատական է, եթե գնահատողը համոզված գաղափարական և արժեքային դիրքավորման դաշտում է, ու կտրականապես հրաժարվում է մտնել քաղաքական իրողությունների և քաղաքական խոսակցության դաշտ: Որովհետեև քաղաքական խոսակցության դաշտում այդօրինակ գնահատականները պարզապես անհամարժեք են՝ բոլոր առումներով: Երկրների ներքին կացութակարգը չի կանխորոշվում նրանց արտաքին հարաբերությունների համակարգով: Հակառակը՝ այո, որքան կենսունակ է ներքին հարաբերությունների կացութակարգը, այնքան ավելի ճկուն ու արդյունավետ կարող է լինել արտաքին քաղաքականությունը, հատկապես համեստ ռեսուրսով երկրների պարագայում: Հայաստանի ներքին հարաբերությունների մշակույթի ընտրությունը Հայաստանի գործն է, Հայաստանի աշխատանքն ու անելիքը, այն չի կարող լինել արտաքին քաղաքական որոշումների ուղենիշ, կողմնորոշիչ, «կողմնացույց»: Եթե մենք, որպես պետություն, հանրություն, որպես ժողովուրդ ի վիճակի ենք գտնել մեր ներքին հարաբերությունների փոխադարձաբար ընդունելի մշակույթը ու կացութակարգը, միաժամանակ կառուցել արտաքին քաղաքական հարաբերությունների մեր հասկանալի ճարտարապետությունը, որևէ մեկը մեզ չի կարող պարտադրել իրենը, չի էլ ուզի, ըստ էության»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
