«Միայն Երևանի դպրոցներում են դասերը 08։15-ին սկսվելու»․ Ժաննա Անդրեասյան
![]() Երեկ Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը լրատվականներին հայտնել էր, որ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից հանրակրթական դպրոցներում դասերը կմեկնարկեն ժամը 08:15-ին։ Ըստ Կոստանյանի նպատակն է, որ երեխաները խցանումների պատճառով դասերից չուշանան, ինչպես նաև երթևեկությունը որոշակիորեն թեթևանա առավոտյան ժամերին։ «Ուշադիր քաղաքացիները կնկատեն, որ հաղորդագրությունն առաջինը տարածել է Երևանի քաղաքապետարանը։ Չեմ կարծում, որ սա որևէ մեծ փոփոխություն է կրթական գործընթացի համար, բայց կարող է մեծ փոփոխություն բերել տրանսպորտային հոսքերի արդյունավետ կառավարման համար և թույլ կտա խցանումների մեջ չընկնել դպրոց գնացող մեր երեխաներին»,- ասաց նա։ Ժաննա Անդրեասյանւ խոսքով մինչև այս էլ եթե Երևանի դպրոցների դասերը ժամը 08։30 էին սկսվում, մարզերում աշխատում են՝ սկսած ժամը 09։00-ից։ «Բուհերում դասերը հիմնականում 09։30 են սկսվում, որ նաև մարդիկ միաժամանակ տնից դուրս չգան և ունենան հնարավորություն ավելի հարմարավետ պայմաններում հասնել իրենց ուսումնական հաստատություն և աշխատավայր»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ԲՈՒՀ-երում ավելի ուշ են սկսվում դասերը, քանի որ մարզերից երթևեկող ուսանողներ կան։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
