«Իսկապե՞ս դիմադրություն չկա․ կա, ուղղակի երկունքի մեջ է դեռ»․ Հովհաննես Իշխանյան
![]() Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրում է․ «Ադրբեջանին իսկապես թվում է, թե խաղաղության է հասել, որովհետև ինչ խլում են հայերից, այլևս դիմադրություն չկա: Ադրբեջանի խաղաղությունն է հայերի ստրկացումն ու ամլությունը: Դատական գործերը հետ են կանչում, դիմադրություն չկա։ Սյունիքից տարածք, միջանցք են հանձնում, դիմադրություն չկա։ Հայտարարում են, որ էլի են տարածք տալու, դիմադրություն չկա։ Հայտարարում են, որ ադրբեջանցու համար Հայաստանը «պռախադնոյ դվոռ» է լինելու, դիմադրություն չկա։ Բանակը վերացնում են, դիմադրություն չկա։ Բաքվում պահվող պատանդներին արհամարհում են, դիմադրություն չկա։ Մինսկի խումբը ցրում են, դիմադրություն չկա։ Հայտարարում են, որ Էջմիածինն են վերացնելու, դիմադրություն չկա։ Այսպես չէ՞ր Օսմանյան խաղաղությունը: Հայերին թալանում էին, ճնշում ու երկրորդ սորտի տեղ պահում, և չկար դիմադրություն, իսկը Թուրքական խաղաղության դարաշրջան: Աղբյուրը` Հովհաննես Իշխանյան |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
