«Նոյեմբերյանում աշակերտները 2 տարի 2-րդ հերթով են դասի գնալու». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախկինում հայտնել եմ, որ Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցի եռահարկ շենքը քանդում են, որպեսզի տեղում դպրոցի նոր շենք կառուցեն։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ սեպտեմբերի 1-ից Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները որտե՞ղ են դասեր անցկացնելու, ո՞ր կազմակերպությունը այդ նպատակով ինչքա՞ն տարածք է հատկացրել այդ դպրոցին։ Մարզպետարանից պատասխանել են․ «Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցի ուսումնական գործընթացը սեպտեմբերից կիրականանա Նոյեմբերյանի վարժարանի 2-րդ մասնաշենքում»։ Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցն ունի 588 աշակերտ, Նոյեմբերյանի վարժարանը՝ 151 աշակերտ, ԿԳՄՍ նախարարության կողմից տրված արտոնագրում նշված է , որ վարժարանը 420 աշակերտի ուսուցման համար պայմաններ ունի։ Վարժարանի ավագ դասարանները դասերի ժամանակ խմբերի են բաժանվում, կատարվում է խմբային ուսուցում։ Բացի այդ, որոշ առարկաների ուսուցման ժամանակ 20 աշակերտից ավել ունեցող դասարանները, համաձայն ԿԳՄՍ նախարարության հրահանգի, պետք կիսվեն։ Այս ամենը նշանակում է , որ սեպտեմբերից 1-ից Նոյեմբերյանի վարժարանի շենքում վարժարանի 151 և թիվ 2 հիմնական դպրոցի 588 աշակերտները մեկ հերթով դասեր չեն կարող անցկացնել։ Բնականաբար, 2-րդ հերթով դասեր կանցկացնեն «հյուրերը»՝ Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները։ Դա կարող է աշակերտների մեծ հոսք առաջացնել թիվ 2 հիմնական դպրոցից դեպի Նոյեմբերյանի վարժարան։ Տվյալներ կան, որ Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցի շինարարությունը տևելու է 2 տարի, այսինքն՝ այդ դպրոցի աշակերտները 2 տարի 2-րդ հերթով են դասեր անելու»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
