Պայթյուն` Մոսկվայի Կենտրոնական մանկական խանութում. կան զոհ և վիրավորներ
![]() Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Լուբյանկայի Կենտրոնական մանկական խանութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ օգոստոսի 24-ի կեսօրին Կենտրոնական մանկական խանութի երրորդ հարկում հելիումի բալոն է պայթել։ Նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է։ Ականատեսների խոսքով՝ ամենամեծ վնասը կրել է «Պերեդվիժնիկ» խանութը, որը վաճառում է գեղարվեստական պարագաներ։ Ականատեսները պատմում են, որ «Կենտրոնական մանկական խանութում պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ շենքի հաստ պատերը դողացել են բոլոր տեղերից», - գրում է Ռուսաստանի հատուկ ծառայություններին մոտ գտնվող Telegram ալիքը։ Պայթյունի հետևանքով վիրավորների թվում կա ԱԴԾ սպա, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ձեռքերի լուրջ վնասվածքներով։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
